26.03.2020 11:24

Կորոնավիրուսային բռնաճնշումներ․ Ինչպես է Եվրոպան քաղաքացիներին ստիպում մնալ տանը

Կորոնավիրուսային բռնաճնշումներ․ Ինչպես է Եվրոպան քաղաքացիներին ստիպում մնալ տանը

Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանականերում եվրոպական երկրները, մեկը մյուսի հետևից, մինչ օրս չտեսնված միջոցներ են սահմանում և պատժի ենթարկելու սպառնալիքով քաղաքացիներին կարգադրում են տնից դուրս գալ միայան ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։

Սկզբում երկրների իշխանությունները, մեծ մասամբ, մարդկանց խորհուրդ էին տալիս քիչ տեղաշարժվել և խուսափել շփումներից, բայց վերջին օրերին շատերը հորդորներից անցել են սպառնալիքների։

Եթ սահմանը փակելը և զանգվածային միջոցառումներն արգելելը համեմատաբար հեշտ է, ապա յուրաքնաչյուր մարդու վարքագծին հետևելը, ըստ էության, անհնար է, օրինակ՝ Բրիտանիայի կառավարության կարգադրությունը՝ զբոսանքի դուրս գալ օրը միայն մեկ անգամ։

Կորոնավիրուսից ամենաշատը տուժած Իտալիայում առավելագույն խիստ կարանտին է մտցվել։ Մեծ քաղաքաներն արդեն մի քանի օր է՝ ամայի են։ Քաղաքացիները պետք է մոտները թուղթ ուենան, որտեղ նշված է, թե ինչ նպատակով են դուրս եկել տնից։ Կարանտինի ռեժիմը խախտելու համար սահմանված է տուգանք՝ 300-ից 4000 եվրոյի չափով, իսկ եթե փողոցում հաստատված կորոնավիրուսով մարդու բռնեն, ապա նրան սպառնում է հինգ տարվա ազատազրկում։

Իսպանիայում նույնպես կարանտինի ռեժիմը խախտելու համար կոշտ տուգանքներ են սահմանվել՝ մինչև 30 հազար եվրո, իսկ որոշ դեպքերում խախտողը կարող է նաև բանտում հայտնվել մեկ տարով։

Գերմանիայում դաշնային մակարդակով խիստ կանոններ են մտցվել մարտի 23-ից։ Մարդկանց արգելվում է հավաքվել երկու հոգուց ավելի, եթե միայն նրանք միասին չեն ապրում, իսկ այդ պահանջի կատարումը պետք է վերահսկի ոստիկանությունը։ Տուգանքի չափը յուրաքանչյուր երկրամաս ինքնուրույն է որոշում, այն կարող է հասնել մինչև 25 հազար եվրոյի։

Բրիտանիայի կառավարությունը հորդորելուց արգելելու է անցել նույնպես մարտի 23-ից։ Այդ օրվանից թույլատրվում է տնից դուրս գալ միայն սննդի, առաջին անհրաժեշտության ապրանքների, դեղորայքի կամ աշխատանքի գնալու համար, ընդ որում՝ վերջինս պետք է կենսական անհրաժեշտություն ճանաչված լինի։

Փոխանցում է BBC-ն։