26.03.2020 13:26

Աշխարհի բնակչության մեկ քառորդը կարանտինի մեջ է

Աշխարհի բնակչության մեկ քառորդը կարանտինի մեջ է

Հնդկաստանում խիստ սահմանափակումներ մտցնելուց հետո աշխարհի 7,8 միլիարդանոց բնակչության առնվազն մեկ քառորդը, այս կամ այն չափով, հայտնվել է կարանտինի մեջ։

Այս ընթացքում Իսպանիան կրկին կորոնավիրուսից մահացության ռեկորդ է սահմանել, Իտալիան հերթական անգամ խստացրել է սահամանափակող միջոցառումները, Բրիտանիայում խորհրդարանը մեկ ամսով դադարեցրել է աշխատանքը։

Ռուանդան, Կալիֆոռնիան, Նոր Զելանդիան, Նյու Յորքը – մոլորակով մեկ աշխատանքներն են դադարեցնում գործարաններն ու սրճարանները, փողոցներում մարդիկ ավելի ու ավելի պակասում են։

Հինգշաբթի կեսգիշերից  21 օրով կարանտին է մտցրել ՀԱՀ-ը։ Նույնպիսի միջոցառումներ են նախատեսում նաև ամերիկյան այն նահանգները, որտեղ դա դեռ չեն արել։

ՄԱԿ-ը աղքատ երկրների նվիրատվության ֆոնդ է հիմնել։ Կազմակերպության անդամներին խնդրում են երկու միլիարդական դոլար նվիրաբերել, որպեսզի օգնեն ամենախոցելի տարածաշրջաններին՝ հաղթահարելու Covid-19-ի բռնկումը։

Փոխանցում է BBC-ն։