26.03.2020 14:54

ԱՄՆ-ը պնդում է, որ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևում նշվեն կորոնավիրուսի «չինական արմատները»

ԱՄՆ-ը պնդում է, որ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևում նշվեն կորոնավիրուսի «չինական արմատները»

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից կորոնավիրուսի դեմ պայքարի վերաբերյալ համատեղ հայտարարության կամ բանաձևի ընդունումը բարդանում է Միացյալ Նահանգների դիրքորոշման պատճառով, որը պահանջում է փաստաթղթում նշել, որ նոր կորոնավիրուսը չինական ծագում ունի։

Այդ մասին հաղորդել է NBC հեռուստաընկերությունը՝ հղում անելով համաշխարհային կազմակերպությունում դիվանագիտական աղբյուրներին։

Նրանց տեղեկություններով՝ ՉԺՀ ներկայացուցիչները դժգոհ են Վաշինգտոնի այդ դիրքորոշումից։

«Մենք ցնցված ենք Միացյալ Նահանգների այդ որոշումից՝ օգտագործելու այս հնարավորությունը պանդեմիան քաղաքականացնելու և Չինաստանի հասցեին մեղադրանքներ հնչեցնելու համար։ ԱՄՆ-ի անհիմն մեղադրանքներն ու չարագուշակ հորինվածքները նպատակ ունեն խուսափել պատասխանատվությունից, ինչը թունավորում է վարակը կանխելու՝ միջազգային համագործակցության մթնոլորտը»,- ասվում է չինացի դիվանագետների ուղերձում՝ մյուս երկրների ներկայացուցիչներին։

Փոխանցում է tass.ru-ն։