26.03.2020 16:24

FT․ ԿԺԴՀ-ն միջազգային օգնություն է խնդրում

FT․ ԿԺԴՀ-ն միջազգային օգնություն է խնդրում

ԿԺԴՀ-ն  ոչ հրապարակավ միջազգային օգնություն է խնդրել՝ նոր տիպի կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ։

Այդ մասին հաղորդել է Financial Times թերթը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։

Թերթը նշում է, որ ԿԺԴՀ-ն ուզում է կորոնավիրուսի թեստեր ձեռք բերել։ Պաշտոնական տվյալներով՝ այդ երկրում վարակման որևէ դեպք արձանագրված չէ, սկայան փորձագետները վերապահությամբ են վերաբերվում այդ տեղեկատվությանը՝ կասկած հայտնելով, թե Փհենյանը կարող է բավարար ճշգրտությամբ նույնականացնել հիվանդությունը, նշում է FT-ն։

Թերթի աղբյուրների խոսքով՝ ԿԺԴՀ-ում առնվազն 590 մարդ թեստավորվել է, նրանք բոլորը արտասահմանից վերադարձել են հունվարին, թեստերը բացասական արդյունք են ցույց տվել։

Փոխանցում է tass.ru-ն։