26.03.2020 17:10

Ութ երկրներ ՄԱԿ-ին կոչ են անում պահանջել չեղարկել պատժամիջոցները

Ութ երկրներ ՄԱԿ-ին կոչ են անում պահանջել չեղարկել պատժամիջոցները

Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը, Սիրիան, Կուբան, Նիկարագուան, ԿԺԴՀ-ն և Վենեսուելան չորեքշաբթի համատեղ նամակ են հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գութերիշին՝ կոչ անելով մի շարք այլ պետություններից պահանջել չեղարկել միակողմանի պատժամիջոցները, որոնք խոչընդոտում են նոր կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային ջանքերին։

Նամակի տեքստը հրապարակվել է ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչի twitter-յան պաշտոնական էջում։

«Մենք չենք կարող թույլ տալ, որ քաղաքական հաշվարկները փակեն մարդկային կյանքեր փրկելու ճանապարհը։ Գլոբալ համերաշխության ժամանակն է վրա հասել»,- ասվում է մշտական ներկայացուցչության ուղերձում։

Փոխանցում է tass.ru-ն։