27.03.2020 10:00

ՖԻԴԵ նախագահ․ Շախմատային թագի համար մրցախաղը չի հետաձգվի

ՖԻԴԵ նախագահ․ Շախմատային թագի համար մրցախաղը չի հետաձգվի

Աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի եւ հավակնորդի միջեւ շախմատային թագի համար մրցախաղը չի հետաձգվի։ Այս մասին հայտարարել է Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահ Արկադի Դվորկովիչը։

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դադարեցվել է աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը, որն անցկացվում էր Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում եւ արդեն տեղի էր ունեցել 7 տուր։ Մնացել է եւս 7 տուր

«Հավակնորդների մրցաշարը հաստատ ավարտին կհասցնենք այս տարի։ Ստույգ ժամկետի եւ վայրի մասին որոշում կլինի առաջիկայում, երբ իրավիճակը կկայունանա։

Շախմատային թագի համար մրցախաղն անցկացվում է տարվա վերջում։ Ժամկետի փոփոխության մասին խոսք չկա»,- Դվորկովիչի խոսքը մեջբերում է tass.ru-ն։

Հիշեցնենք, որ հավակնորդների մրցաշարի 7 տուրից հետո առաջատարներն են ռուսաստանցի Յան Նեպմնյաշչին եւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը, որոնք վաստակել են 4,5-ական միավոր։