27.03.2020 11:00

Կորոնավիրուսով վարակված Պաուլո Դիբալան՝ իր առողջական վիճակի մասին

Կորոնավիրուսով վարակված Պաուլո Դիբալան՝ իր առողջական վիճակի մասին

Թուրինի «Յուվենտուսի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Պաուլո Դիբալան նոր հրապարակում է կատարել Ինստագրամի իր պաշտոնական էջում:

«Ամեն ինչ հրաշալի է»,- լուսանկարին կից գրել է Դիբալան, որի մոտ ավելի վաղ կորոնավիրուս էր հայտնաբերվել:

Պաուլո Դիբալան «Յուվենտուսի» երրորդ ֆուտբոլիստն է, որի մոտ COVID-19 էր հայտնաբերվել: Ավելի վաղ կորոնավիրուս էր հայտնաբերվել իտալացի պաշտպան Դանիելե Ռուգանիի և ֆրանսիացի կիսապաշտպան Բլեզ Մատյուիդիի մոտ:

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Եվրոպայի առաջատար ֆուտբոլային առաջնությունները դադարեցված են, իսկ ֆուտբոլիստները՝ ինքնամեկուսացած: