27.03.2020 12:30

Լեգենդար «Մարականան»՝ դաշտային հոսպիտալ

Լեգենդար «Մարականան»՝ դաշտային հոսպիտալ

Ռիոյի լեգենդար «Մարականա» ստադիոնը կտրամադրվի առողջապահական համակարգին, հաղորդում է CNN-ը։

Խաղադաշտում կկահավորվի դաշտային հոսպիտալ նոր կորոնավիրուսով հիվանդների համար։

Մի քանի այլ բրազիլական ստադիոններ եւս առաջիկայում կդառնան դաշտային հոսպիտալ։ Լուսանկարում Սան Պաուլուի «Պակաեմբու» ստադիոնն է, որտեղ արդեն սկսվել են աշխատանքները։ 

Բրազիլիայում եւս կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով բոլոր մարզական միջոցառումները դադարեցված են։