27.03.2020 11:42

ԱՄՆ-ը կորոնավիրուսով վարակվածների թվով առաջ է անցել Չինաստանից

ԱՄՆ-ը կորոնավիրուսով վարակվածների թվով առաջ է անցել Չինաստանից

Կորոնավիրուսով վարակվածների թվով ԱՄՆ-ը առաջ է անցել Չինաստանից․ հինգշաբթի օրվա տվյալներով՝ ԱՄՆ-ում կա 82 040 վարակակիր, Չինաստանում՝ 81 782-ը։

Ընդ որում՝ ԱՄՆ-ում վարակման դեպքերի թիվը սրընթաց աճում է, մինչդեռ Չինաստանում օրվա ընթացքում տասնյակից ոչ ավելի դեպքեր են արձանագրվում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ երկիրն առաջին տեղ է զբաղեցրել մարդկանց զանգվածային թեստավորման արդյունքում։

Միայն Նյու Յորքում հաշվվում է 30 հազարից ավելի վարակակիր։

Վարակման դեպքեր են արձանագրվել բոլոր 50 ամերիկյան նահանգներում։ Մահերի թիվն անցել է հազարից։

Գործազուրկների թիվը համավարակի բռնկումից ի վեր գերազանցել է բոլոր կանխատեսումները և կազմում է 3,3 մլն մարդ։

Ընդհանուր հաշվով՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է կես միլիոնից։

Փոխանցում է BBC-ն։