27.03.2020 13:05

ԱՄՆ-ը Մադուրոյին մեղադրել է թմրաահաբեկչության մեջ

ԱՄՆ-ը Մադուրոյին մեղադրել է թմրաահաբեկչության մեջ

ԱՄՆ-ը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին մեղադրել է թմրանյութերի մաքսանենգության մեջ։

ԱՄՆ արդարադատության նախարարությունը մեղադրանքներ է ներկայացրել նաև երկրի այլ բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ գերագույն դատարանի նախագահին և պաշտպանության նախարարին։

Արդարադատության նախարար Ուիլյամ Բարրը տեղեկացրել է, որ ամերիկյան իշխանությունները 15 մլն դոլար են առաջարկում այն տեղեկության համար, որը կօգնի ձերբակալել Մադուրոյին։

Վենեսուելայի առաջնորդին բազմիցս մեղադրել են կոռումպացված լինելու և իր վարչակարգի դաժանության համար։ Մադուրոն ինքը հերքել է այդ մեղադրանքները։

 Վաշինգտոնը պաշտպանում է Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին, որն անցյալ տարի իրեն հայտարարել էր, որ ստանձնում է նախագահի պարտականությունները։

Փոխանցում է BBC-ն։