27.03.2020 13:44

Անտոնիու Գութերիշ․ «Կորոնավիրուսի դեմ պատերազմը առաջնահերթություն է»

Անտոնիու Գութերիշ․ «Կորոնավիրուսի դեմ պատերազմը առաջնահերթություն է»

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կորոնավիրուսի հարուցած ճգնաժամը նախադեպը չունի Միավորված ազգերի 75-ամյա պատմության ընթացքում։

G20-ի գագաթնաժողովի նախօրյակին Անտոնիու Գութերիշը կոչ է արել աշխարհի ամենաաղքատ երկրներին օգնելու գլոբալ ծրագիր մշակել։ Նրա կարծիքով՝ տրիլիոններ կպահանջվեն՝ խթանող միջոցներ ձեռք առնելու և համաշխարհային ծավալով վիրուսի տարածումը կանխելու համար։

«Կարծում եմ՝ մենք պետք է հստակ ռազմավարություն մշակենք։ Այսինքն՝ վերացնենք Covid-19-ը, ընդ որում՝ բոլոր երկրներում։ «Մեծ քսանյակի» առաջնորդները հստակ ձևակերպված գործողությունների պլան ունեն։ Այն համատեղում է, իհարկե, թեստավորումը, մոնիթորինգը և կարանտինը՝ ուղղված տեղաշարժի և շփումների սահմանափակմանը։ Ակնհայտ է, որ յուրաքանչյուր երկիր տարբեր կերպ կկիրառի այդ միջոցները՝ կախված իր ունեցած թեստերի քանակից։ Այնտեղ, որտեղ դրանք բավարար չեն, ավելի խիստ կարանտինային միջոցառումներ են հարկավոր։ Զարգացած երկրները պետք է դա անեն հնարավորինս արագ և միացյալ ջանքերով, որպեսզի հետո զարգացող երկրներին օգնեն հաղթահարելու Covid-19-ը։․․․ Մենք պետք է խեղդենք վիրուսի զարգացման օջախները , իսկ դրա համար անհրաժեշտ է մոբիլիզացնել ազգային և համաշխարհային տնտեսությունների պաշարները՝ համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքները հաղթահարելու համար»,- Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։

Փոխանցում է euronews-ը։