27.03.2020 17:14

Փորձագետ․ Վարակի տարածումը կանխելու միակ միջոցը լիակատար մեկուսացումն է

Փորձագետ․ Վարակի տարածումը կանխելու միակ միջոցը լիակատար մեկուսացումն է

Ի հայտ գալու պահից ի վեր՝ նոր կորոնավիրուսն աշխարհին հանկարծակիի բերեց։

Չինաստանում լուրջ հիվանդության մասին լուրը, որն, իբր, տարածում են չղջիկները, համաճարակի առաջին շաբաթներին էկզոտիկ էր թվում։

Բայց շատ շուտով վիրուսի կենդանական ծագման հարցը երկրորդ պլան մղվեց նրա չտեսնված արագ տարածվելու պատճառով։

Չինական իշխանությունների ձեռնարկած միջոցառումները, որ հունվարի  վերջին մեկուսացրին 11-միլիոնանոց Ուհանը, որտեղից սկսվել էր համաճարակը, շատերի կարծիքով՝ արմատական էին, ինչպես և հազար տեղանոց հիվանդանոցի կառուցումը 10 օրում։ Բայց արդեն հաջորդ շաբաթները ցույց տվեցին, որ ՉԺՀ իշխանությունները միանգամայն իրավացի էին՝ առաջ անցնելով իրադարձություններից, ինչը նշել է նաև ԱՀԿ-ն։

Այսօր փորձագետները համակարծիք են՝ կանխարգելիչ և կարանտինային միջոցներին հարկավոր է շատ լուրջ վերաբերվել։

«Մարդիկ չեն հասկանում, որ վիրուսը կասեցնելու միակ միջոցը կատարյալ մեկուսացումն է և տեղաշարժի խիստ սահմանափակումը,- ասում է վարակաբան Նիկոլաս Լոքերը։- Իշխանությունները պետք է յուրաքանչյուր մարդու հասկացնեն, որ անհրաժեշտ է մնալ տանը։ Նրանք պետք է լեզու գտնեն բոլոր սերունդների հետ՝ ինչպես երիտասարդների, այնպես էլ տարեցների»։

Փոխանցում է euronews-ը։