27.03.2020 19:47

Մեծ Բրիտանիայի վարչապետը վարակվել է կորոնավիրուսով

Մեծ Բրիտանիայի վարչապետը վարակվել է կորոնավիրուսով

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը տեղեկացրել է, որ իր մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։

Վերջին օրերին վարչապետի մոտ ի հայտ են եկել թեթևակի ախտանշաններ՝ հազ և բարձր ջերմություն, և այժմ նա ինքնամեկուսացել է Դաունինգ-սթրիթի իր նստավայրում, սակայն շարունակում է ղեկավարել կառավարությունը տեսակապի միջոցով։

Մոտավորապես երկու ժամ հետո էլ երկրի առողջապահության նախարար Մեթ Հենքոքը նույնպես հայտարարել է Twitter-ում, որ կորոնավիրուսի իր թեստը դրական արդյունք է ցույց տվել, և նա նույնպես ինքնամեկուսացել է։

Վերջին անգամ Բորիս Ջոնսոնը հանրությանը ներկայացել է հինգշաբթի երեկոյան, երբ իր նստավայրի մուտքի առջև ծափահարություններով ողջունել է բուժաշխատողներին՝ առողջապահության համազգային շնորհակալական ակցիայի ընթացքում։

Փոխանցում է BBC-ն։