27.03.2020 21:27

Ralph Lauren-ը բժշկական դիմակներ ու խալաթներ է կարում

Ralph Lauren-ը բժշկական դիմակներ ու խալաթներ է կարում

Ralph Lauren Corporation ընկերությունը նոր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում  ԱՄՆ-ում կզբաղվի բժշկական դիմակների ու մեկանգամյա խալաթների արտադրությամբ, ասվում է նորաձևության տան հայտարարության մեջ։

«Ralph Lauren Corporation-ը, Covid-19-ի դեմ պայքարին աջակցելու նպատակով, ամերիկյան գործընկերների հետ սկսում է 250 հազար դիմակների և 25 հազար բժշկական խալաթների արտադրություն»,- նշվում է նորաձևության տան պաշտոնական կայքում տեղադրված հայտարարաության մեջ։

Բացի այդ, մամուլի հաղորդագրությունում նշվում է, որ ընկերությունը համավարակի դեմ պայքարի նպատակով 10 մլն դոլար է հատկացնում։ Այդ գումարը, մասնավորապես, կհատկացվի Ralph Lauren-ի քոլեջներին, ԱՄն-ում նորաձևության արդյունաբերության զարգացմանը և Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով։

Հինգշաբթի հայտնի դարձավ, որ մեկանգամյա բժշկական խալաթների արտադրությանն է անցել նաև հանրահայտ Armani նորաձևության տունը։ Իսկ ավելի վաղ հայտարարվել էր, որ Gucci, Saint Laurent և  Balenciaga նորաձևության տները եվրոպական բուժհաստատությունները կապահովեն մի քանի միլիոն բժշկական դիմակներով։

Փոխանցում է ria.ru-ն։