28.03.2020 09:30

Տոկիո-2020-ի ուղեգիր նվաճած մարզիկները կպահպանեն մասնակցության իրավունքը

Տոկիո-2020-ի ուղեգիր նվաճած մարզիկները կպահպանեն մասնակցության իրավունքը

2020թ․ Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերը կորոնովիրուսի պանդեմիայի հետեւանքով մեկ տարով հետաձգելու որոշումը չի ստիպի ընտրական վարկանիշային մրցաշարերը սկսել զրոյից, հաղորդում է AFP-ն՝ հղում անելով Միջազգային օլիմպիական կոմիտեում իր աղբյուրներին։

Արդեն վիճարկվել է Տոկիոյի Խաղերի ուղեգրերի 60 տոկոսը։ Ուղեգիր նվաճած մարզիկները կամ երկրները կպահպանեն մասնակցության իրավունքը։

ՄՕԿ-ը որոշումն ընդունել է մարզաձեւերի միջազգային ֆեդերացիաների համաձայնությամբ։ Առաջիկայում կլինի պաշտոնական հայտարարություն։

Տոկիո-2020-ը կանցկացվի 2021թ․ հուլիս-օգոստոսին։