28.03.2020 10:30

«Բարսելոնան» ֆուտբոլիստների կամքին հակառակ կկրճատի նրանց աշխատավարձը 70 տոկոսով

«Բարսելոնան» ֆուտբոլիստների կամքին հակառակ կկրճատի նրանց աշխատավարձը 70 տոկոսով

Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը որոշում է ընդունել կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված դադարի ընթացքում թիմի ֆուտբոլիստների աշխատավարձը կրճատել 70 տոկոսով, տեղեկացնում է Marca-ն:

«Բարսելոնայի» ղեկավարությունը խաղացողների աշխատավարձերն իջեցնելու որոշումն ընդունել է ֆուտբոլիստների կամքին հակառակ: Իսպանիայի չեմպիոնի ֆուտբոլիստները համաձայնել են աշխատավարձերի կրճատման առավելագույնը 50 տոկոսի չափով:

Մրցաշրջանի վերսկսումից հետո «Բարսելոնան» ամբողջությամբ կվճարի ֆուտբոլիստների պայմանագրերով նախատեսված աշխատավարձերը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կկրճատվեն նաև անգլիական, ֆրանսիական և իտալական թիմերի ֆուտբոլիստների աշխատավարձերը: