28.03.2020 11:30

Չիրո Իմոբիլեն չի հեռանա «Լացիոյից»

Չիրո Իմոբիլեն չի հեռանա «Լացիոյից»

«Լացիոյի» հարձակվող Չիրո Իմոբիլեն կերկարաձգի պայմանագիրը հռոմեական ակումբի հետ մինչեւ 2025թ․ հունիս, հաղորդում է Calciomercato-ն։ 30-ամյա իտալացի ֆուտբոլիստի գործող պայմանագիրն իտալական թիմի հետ նախատեսված է մինչեւ 2023թ․ հունիս։ Նրան գնելու ցանկություն ունեն իտալական «Նապոլին» եւ անգլիական «Էվերտոնը»։

Իմոբիլեն 2016թ․ ամռանն է իսպանական «Սեւիլիայից» տեղափոխվել «Լացիո» 9,45 միլիոն եվրոյով։ 

Իտալիայի ընթացիկ առաջնությունում Իմոբիլեն մասնակցել է 26 հանդիպման, խփել 27 գոլ (լավագույն ռմբարկուն է), կատարել 7 գոլային փոխանցում։