28.03.2020 13:00

Գատուզոն շտապօգնության մեքենա է նվիրել հայրենի քաղաքին

Գատուզոն շտապօգնության մեքենա է նվիրել հայրենի քաղաքին

Իտալացի մարզիչը շտապօգնության մեքենա է նվիրել հայրենի Կորիլյանո-Կալաբրո քաղաքի հիվանդանոցին։ Գատուզոյի Forza ragazzi հիմնադրամը նաեւ հանգանակություն է կազմակերպել եւ ֆինանսական միջոցներով բժշկական պարագաներ գնել հիվանդանոցների համար։

«Սա նվազագույնն է, որ մենք կարող էինք անել այս ճակատամարտում։ Ես վստահ եմ, որ միասնաբար մենք կհաղթահարենք այս պանդեմիան»,- Գատուզոյի խոսքը մեջբերում է calcionapoli24.it-ը։

Իտալիայի առաջնությունը դադարեցված է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով։