28.03.2020 13:30

Լուիս Էնրիկեն չի բացառել վերադարձը «Բարսելոնա»

Լուիս Էնրիկեն չի բացառել վերադարձը «Բարսելոնա»

Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է իր հնարավոր վերադարձը «Բարսելոնա»։

«Կարծում եմ՝ ես կարող եմ մարզել իմ բոլոր նախկին թիմերում։ Ես բոլոր դռները բաց եմ թողել։ Հրաշալի ժամանակ եմ ունեցել «Բարսելոնայում», եւ դրա համար միշտ շնորհակալ կլինեմ։ Մեծ հաջողություն է այդքան տարիներ անցկացրել մի ակումբում, որն ինձ տվել է ամեն ինչ»,- 49-ամյա մասնագետի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Լուիս Էնրիկեն «Բարսելոնան» գլխավորել է 2014-2017 թվականներին։ Նրա ղեկավարությամբ կատալոնական թիմը դարձել է Իսպանիայի կրկնակի չեմպիոն, եռակի գավաթակիր եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր։ Լուիսն Էնրիկեն գլխավորել է նաեւ «Բարսելոնայի» երկրորդ թիմը, «Սելտան» եւ «Ռոման»։