28.03.2020 13:58

Կորոնավիրուս․ մահերի թիվը հասել է 25 հազարի

Կորոնավիրուս․ մահերի թիվը հասել է 25 հազարի

Կորոնավիրուսի համավարակն արդեն ավելի քան 25 հազար կյանքեր է խլել ամբողջ աշխարհում։

Ամենից շատ տուժել է Եվրոպան, որտեղ մահացել է 17 314 հիվանդ։

Երեկ ԱՄՆ-ը վարակվածների թվով առաջ է անցել Չինաստանից․ ուրբաթ օրը այդ թիվը գերազանցել է 100 հազարը։

Եվրոպայում մահացությունների թվով Իտալիան առաջին տեղում է (9 134),  երեկվա ընթացքում այստեղ մահացությունը նոր ռեկորդ է սահմանել՝ 919 մարդ։ Իտալիայի իշխանությունները զգուշորեն հաղորդում են, որ նոր տվյալները ցույց են տալիս նոր վարակվածությունների դանդաղեցում, բայց նաև նախազգուշացնում են, որ պիկը դեռ առջևում է։

 Իտալիային մահացությունների թվով հաջորդում է Իսպանիան (4 934)։

Չինաստանում մահացել է 3 292 հիվանդ։

Ընդհանուր առմամբ՝ 2019 թ․ դեկտեմբերից կորոնավիրուսով վարակվել է գրեթե 600 հազար մարդ։

Փոխանցում է BBC-ն։