28.03.2020 20:18

Հռոմի պապն աղոթել է համաճարակի ավարտման համար և մեղքերի լիակատար թողություն է տվել բոլորին

Հռոմի պապն աղոթել է համաճարակի ավարտման համար և մեղքերի լիակատար թողություն է տվել բոլորին

Հռոմի Ֆրանցիսկոս պապը ուրբաթ օրը հանդես է եկել «Քաղաքին և աշխարհին» («Urbi et Orbi») ուղերձով, որով նա ավանդաբար հանդես է գալիս Ծննդյան և Զատկի տոներին։ Պապը աղոթել է կորոնավիրուսի համաճարակի ավարտման համար, հաղորդել է Vatican News պարբերականը։

Պոնտիֆիկոսը ելույթ է ունեցել Վատիկանում Սուրբ Պետրոսի տաճարի աստիճանների վրայից։ Ավանդաբար զբոսաշրջիկներով լեփ-լեցուն հրապարակը տաճարի առջև դատարկ է եղել։ Այնտեղ մուտքն արգելված է մինչև ապրիլի 3-ը։

Ֆրանցիսկոս պապը աշխարհում տեղի ունեցողը նմանեցրել է վրա հասնող իրիկվա հետ, երբ մութը խտանում է։

«Արդեն մի քանի շաբաթ թվում է, թե իրիկուն է իջել։ Մութը խտանում է մեր հրապարակների, մեր փողոցների ու քաղաքների վրա, այն պարուրել է մեր կյանքը՝ ամեն ինչ լցնելով խլացնող լռությամբ ու դառը դատարկությամբ, կաթվածահար անելով ամեն ինչ, որ հանդիպում է իր ճանապարհին»,- ասել է պոնտիֆիկոսը։

«Մենք հասկացանք, որ բոլորս նույն նավում են։ Մենք բոլորս խոցելի ենք ու մոլորված ենք, բայց միևնույն ժամանակ՝ բոլորս կարևոր ենք ու պետք ենք, մենք բոլորս պիտի իրար հետ լինենք․․․ Այս նավում մենք բոլորս ենք»։

Բոլոր հավատացյալներին, ովքեր վիրտուալ միացել են աղոթքին, պոնտիֆիկոսը մեղքերի լիակատար թողություն է տվել։

Փոխանցում է Interfax-ը։