28.03.2020 21:19

Թրամփ․ Չինաստանն սկսել է ԱՄՆ-ին տվյալներ հաղորդել կորոնավիրուսի մասին

Թրամփ․ Չինաստանն սկսել է ԱՄՆ-ին տվյալներ հաղորդել կորոնավիրուսի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ՉԺՀ նախագահ Սի Ձինպինը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում պայմանավորվել են, որ Չինաստանը ԱՄՆ իշխանություններին կտրամադրի կորոնավիրուսի վերաբերյալ իր ունեցած տվյալները։

Այդ մասին ամերիկյան առաջնորդը լրագրողներին հայտնել է ուրբաթ օրը։

«Մենք խոսեցին այն փորձության մասին, որին բախվել է Չինաստանը, այն ամենի մասին, ինչ տեղի է ունեցել։ Եվ մենք շատ բան իմացանք, ու մենք հրաշալի խոսակցություն ունեցանք։ Չինաստանը մեզ հիանալի տվյալներ կտրամադրի»,- նշել է ԱՄՆ նախագահը։

«Նրանք դրան բախվել են վաղ փուլում, և մենք ստանում ենք այդ տվյալները։ Նշանակալի մասն արդեն ուղարկվել է։ Դրանք ուղարկել են երեկ, և արդեն հանձնվել են գիտնականներին, որպեսզի նրանք հետազոտեն»,- հավելել է Թրամփը։

Փոխանցում է tass.ru-ն։