29.03.2020 09:00

Նուրմագոմեդով. Ամեն ինչ ավելի քան լուրջ է

Նուրմագոմեդով. Ամեն ինչ ավելի քան լուրջ է

Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում UFC չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովն անդրադարձել է կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված իրավիճակին:

«Սկզբում բոլորն անլուրջ էին վարեբարվում այս վիրուսին, սակայն, ինչպես տեսնում ենք, ամեն ինչ ավելի քան լուրջ է:

Հետևեք ձեր անձնական հիգիենային և մնացեք տանը: Այս պահին առողջությունն ամենակարևորն է»,- Ինստագրամի իր էջում գրել է ռուսաստանցի մարզիկը:

Հիշեցնենք, որ Խաբիբ Նուրմագոմեդովի առաջիկա մենամարտը նախատեսված է անցկացնել ապրիլի 18-ին: 31-ամյա մարզիկի մրցակիցը կլինի ամերիկացի Տոնի Ֆերգյուսոնը: