29.03.2020 09:28

«Արսենալը» կկանգնեցնի Վենգերի բրոնզե արձանը

«Արսենալը» կկանգնեցնի Վենգերի բրոնզե արձանը

Լոնդոնի «Արսենալը» մտադիր է «Էմիրեյթս» ստադիոնի մերձակայքում կանգնեցնել 22 տարի թիմի գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցրած ֆրանսիացի մասնագետ Արսեն Վենգերի բրոնզե արձանը, տեղեկացնում է The Athletic-ը:

Արձանի պատրաստման աշխատանքներն արդեն մեկնարկել են: Նշվում է, որ Վենգերի անունով կարող է կոչվել նաև «Էմիրեյթս» ստադիոնի տրիբունաներից մեկը:

Հիշեցնենք, որ 70-ամյա Վենգերն «Արսենալի» գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցրել է 1996-2018 թվականներին: Վենգերի գլխավորությամբ «Արսենալը» նվաճել է 17 գավաթ: