29.03.2020 12:33

Մահացել է «Ատլետիկոյի» ակադեմիայի 14-ամյա ֆուտբոլիստ

Մահացել է «Ատլետիկոյի» ակադեմիայի 14-ամյա ֆուտբոլիստ

Մադրիդի «Ատլետիկոն» հայտնել է ակումբային ակադեմիայի խաղացող Կրիստիան Մինչոլա Սանչեսի մահվան մասին։ Ֆուտբլիստը 14 տարեկան էր, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։

«Այսպիսի իրավիճակում առաջանում է անզորության զգացում։ Սա ահավոր է։ Վերջին օրերին բազմաթիվ մտերիմ մարդիկ են մահացել կորոնավիրուսից կամ այլ հիվանդություններից։

Ցավալի է, որ հնարավոր չէ այդ մարդկանց պատշաճ հրաժեշտ տալ։ Ցավակցում ենք Կրիստիանի ընտանիքին եւ ընկերներին»,- ասել է «Ատլետիկոյի» գլխավոր տնօրեն Միգել Անխել Գիլը։