30.03.2020 10:29

Թուրքիայի հավաքականի նախկին դարպասապահ Ռեչբերը հոսպիտալացվել է կորոնավիրուսով

Թուրքիայի հավաքականի նախկին դարպասապահ Ռեչբերը հոսպիտալացվել է կորոնավիրուսով

Թուրքիայի հավաքականի նախկին դարպասապահ Ռյուշտու Ռեչբերը վարակվել է կորոնավիրուսով, հաղորդում է Goal.com-ը։ 46-ամյա Ռեչբերը տեղափոխվել է հիվանդանոց։

Նրա կինը Ինստագրամում հայտնել է, որ ինքն ու երեխաները վարակված չեն։

Ռեչբերը 120 հանդիպում է անցկացրել Թուրքիայի հավաքականում եւ ազգային թիմի ռեկորդակիրն է այդ ցուցանիշով։ Նա հանդես է եկել «Ֆեներբահչեում», «Բարսելոնայում» եւ «Բեշիկթաշում»։

Թուրքիայի հավաքականի հետ նա դարձել է 2002թ․ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, «Բարսելոնայի» հետ՝ 2003-2004 թվականների մրցաշրջանի Իսպանիայի փոխչեմպիոն։