30.03.2020 12:39

Դիբալայի ընտանիքի անդամների մոտ կորոնավիրուս չի հաստատվել

Դիբալայի ընտանիքի անդամների մոտ կորոնավիրուս չի հաստատվել

Կորոնավիրուսով վարակված արգենտինացի ֆուտբոլիստ Պաուլո Դիբալայի ընտանիքի անդամների մոտ կորոնավիրուս չի հաստատվել, հաղորդում է Calciomercato-ն։

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվողները ընտանիքի անդամները շփում էին ունեցել նրա հետ Իտալիայում մինչեւ կարանտինի հայտարարումը։ Արգենտինա վերադառնալուց հետո նրանք ինքնամեկուսացվել են, սակայն թեստը բացասական է եղել։

Դիբալան ու նրա ընկերուհին վարակվել էին անցած շաբաթ, սակայն հիմա արդեն լավ են զգում իրենց։ Առաջիկայում ֆուտբոլիստը կվերսկսի մարզումները։

«Յուվենտուսի» խաղացողներից վարակված են նաեւ Դանիելե Ռուգանին եւ Բլեզ Մատյուիդին։ Հաջորդ շաբաթ նրանք երկրորդ թեստը կհանձնեն։