30.03.2020 13:30

Մխիթարյանը կարևոր քայլ է արել «Ռոմայում» մնալու համար

Մխիթարյանը կարևոր քայլ է արել «Ռոմայում» մնալու համար

Անգլիական Daily Mail հոդված է հրապարակել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին, որում մի քանի ուշագրավ տեղեկություններ կան: Մասնավորապես նշվում է, որ Հենրիխն արդեն «Արսենալի» ներկայացուցիչների հետ հեռախոսազրույց է ունեցել, որի ժամանակ հայտնել է «Ռոմայում» մնալու ցանկության մասին:

Այժմ նա հույս ունի, որ ակումբերը կկարողանան համաձայնության հասնել նրա տրանսֆերի շուրջ: Իտալացիներն առաջարկում են 12 միլիոն եվրո, իսկ անգլիացիները պահանջում են 20 միլիոն: «Զինագործների» հետ 31-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի ավարտը:

Մեկ այլ խանգարող հանգամանք կարող է դառնալ «Ռոմայի» սեփականտիրոջ մոտալուտ փոփոխությունը: Մեծահարուստ Դան Ֆրիդկինն արդեն ավարտում է հռոմեական ակումբը գնելու գործարքը, ինչը, մեծ հավանականությամբ, կնշանակի, որ մարզական տնօրեն Ջանլուկա Պետրաչին կլքի իր պաշտոնը: Վերջինս հենց այն մարդկանցից է, ով ուզում է Մխիթարյանին թիմում պահել և անկացնում է բոլոր բանակցությունները: Անհայտ է նրան փոխարինողն ինչպիսի տեսակետ կունենա այդ հարցով: Իտալացին նաև գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկային հրավիիրելու նախաձեռնողներից է 

Պորտուգալացի մարզիչն ուզում է հայ ֆուտբոլիստին մշտապես թողնել թիմում, սակայն նրա  ապագան նույնպես հարցականի տակ է լինելու նոր սեփականատիրոջ օրոք: