30.03.2020 12:00

Կորոնավիրուսը սնանկացնում է աշխարհը

Կորոնավիրուսը սնանկացնում է աշխարհը

Մոլորակի վրա կյանքը կանգ է առել։ Եթե անգամ հնարավոր է վերականգնել նորմալ վիճակը, ապա դա շատ ավելի թանկ կարժենա, քան ետպատերազմական ճգնաժամերից ցանկացածի դեպքում։

Համավարակն Արևմուտքում դեռ գագաթնակետին չի հասել, և նրա տևողությունից է կախված, թե որքան կաղքատանան մարդիկ։

Աղետի մոտավոր ծավալները կարելի է հասկանալ՝ թռուցիկ հայացք նետելով նրան, թե հարուստ երկրների իշխանությունները այս նախնական փուլում որքան գումար են խոստանում ծախսել տնտեսության վերականգնման համար։ Դրանք ահռելի, աննախադեպ  գումարներ են։

ԱՄՆ-ը հավանություն է տվել 2 տրիլիոն դոլար արժողությամբ հակաճգնաժամային նախագծին։ Եվրոպան առայժմ կես տրիլիոն է հատկացրել, բայց պատրաստ է շատ ավելիի։ Ընդհանուր հաշվով՝ «Մեծ քսանյակի» երկրները մարտի վերջին խոստացել են ներկա ճգնաժամի դեմ պայքարի նպատակով ծախսել մոտավորապես 5 տրիլիոն դոլար – դա համաշխարհային տնտեսության տարեկան ծավալի մոտավորապես 6% -ն է։

Ի տարբերություն նախորդ ճգնաժամերի՝ խոսքը ոչ թե կենտրոնական բանկերի կողմից նոր թղթադրամների տպագրության մասին է, այլ հասարակության՝ արդեն իսկ առկա ընդհանուր իրական եկամուտների վերաբաշխման՝ հօգուտ առավել շատ տուժածների։ Այլ խոսքով՝ կաղքատանան բոլորը, հաղթողներ չեն լինի։

«Հիմա արդեն պարզ է, որ աշխարհը կթաղվի ռեցեսիայի մեջ,- համաշխարհային տնտեսության անկումն է կանխատեսել Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստալինա Գեորգիևան։- Դա ոչ պակաս կլինի, իսկ գուցե և՝ ավելի վատը, քան մենք ունեցանք 2009 թ․»։

ԱՄՀ ղեկավարը չի բացառել վերելքը 2021 թ․, սակայն միայն այն դեպքում, եթե հաջողվի սանձել համավարակը և շտկել նրա հարուցած խորդուբորդությունները։

Փոխանցում է BBC-ն։