30.03.2020 12:18

Մոսկվան փակվել է կարանտինի

Մոսկվան փակվել է կարանտինի

Կիրակի օրը Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը մոսկվացիներին կարանտինի է «նստեցրել»․ մարտի 30-ից տնից կարելի է դուրս գալ միայն մոտակա խանութ կամ դեղատուն գնալու, շտապ օգնության դիմելու համար, նաև՝ աշխատանքի գնալու՝ «եթե դուք պարտավոր եք ներկայանալ աշխատանքի»։

Առայժմ հայտնի չէ, թե ինչպես է գործելու կարանտինը, և արդյո՞ք պատիժներ են սահմանվել «ինքնամեկուսացման ռեժիմը» խախտողների նկատմամբ։

Ռուսաստանում, վերջին տվյալներով, վարակվել է 1,5 հազար մարդ, 9 հոգի մահացել է։ Կարանտինը առայժմ գործելու է միայն Մոսկվայում։

Չորեքշաբթի նախագահ Վլադիմիր Պուտինը ոչ աշխատանքային օրեր է հայտարարել մարտի 28-ից մինչև ապրիլի 5-ը՝ դա բացատրելով վարակի տարածման արագությունը կանխելու անհրաժեշտությամբ։

Փոխանցում է BBC-ն։