30.03.2020 16:04

Սինգապուրի վարչապետ․ Չինաստանը և ԱՄՆ-ը պետք է զինադադար հայտարարեն

Սինգապուրի վարչապետ․ Չինաստանը և ԱՄՆ-ը պետք է զինադադար հայտարարեն

Սինգապուրի վարչապետ Լի Սյան Լունը Չինաստանին և Միացյալ Նահանգներին կոչ է արել հրաժարվել պանդեմիայի առիթով միմյանց ուղղված մեղադրանքներից և ջանքերը համատեղել այլ պետությունների հետ՝ այդ խնդրի լուծման նպատակով։

«Նույնիսկ ամենաբարենպաստ միջազգային մթնոլորտում է շատ բարդ  լուծել այս խնդիրը,- ասել է Լի Սյան Լունը CNN հեռուստատեսությանը տված հարցազրույցում։- Եթե Չինաստանը և ԱՄՆ-ը շարունակեն փոխադարձ վիրավորանքներն ու մեղադրանքները Covid-19-ի ծագման, դրա տարածման շուրջ, ապա այդ ամենը հազիվ թե օգնի առաջիկայում հաղթահարելու համավարակը»,- հավելել է նա։

Վարչապետը շեշտել է, որ բոլոր երկրները «պետք է համախմբվեն կորոնավիրուսի դեմ պայքարում, իսկ Վաշինգտոնը և Պեկինը պետք է միանան դրան»։

Փոխանցում է tass.ru-ն։