30.03.2020 17:27

Մադուրո․ Կոլումբիան և ԱՄՆ-ը կզղջան, եթե քայլեր ձեռնարկեն Վենեսուելայի քաղաքական գործիչների դեմ

Մադուրո․ Կոլումբիան և ԱՄՆ-ը կզղջան, եթե քայլեր ձեռնարկեն Վենեսուելայի  քաղաքական գործիչների դեմ

Կոլումբիայի և ԱՄՆ-ի իշխանությունները «կփոշմանեն», եթե ինչ-ինչ որոշակի քայլեր ձեռնարկեն Վեեսուելայի քաղաքական վերնախավի դեմ։

Շաբաթ օրը այսպիսի հայտարարություն է արել Բոլիվարիական Հանրապետության ղեկավար Նիկոլաս Մադուրոն Կարակասում ելույթի ընթացքում։

«Եթե դուք կպնեք մեր երկրի առաջնորդներից թեկուզ մեկին, մինչև կյանքներիդ վերջը կզղջաք։ Ես դա ասում են Բոգոտայի օլիգարխիային, կոլումբիական օլիգարխիային, ինչպես նաև ասում եմ ամերիկյան իմպերիալիզմին»,- հայտարարել է Մադուրոն, որի ելույթը հեռարձկավել է պետական հեռուստատեսությամբ։

Մադուրոն Կոլումբիայի և ԱՄՆ-ի իշխանություններին կոչ է արել «դադարել թերագնահատել Վենեսուելան»։

Փոխանցում է tass.ru-ն։