30.03.2020 18:28

Իրանի ԱԳՆ․ Համավարակի պայմաններում ԱՄՆ-ի պատժամիջոցները բժշկական ահաբեկություն են

Իրանի ԱԳՆ․ Համավարակի պայմաններում ԱՄՆ-ի պատժամիջոցները բժշկական ահաբեկություն են

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը «Коммерсант»-ի համար գրված հատուկ հոդվածում կորոնավիրուսի պայմաններում ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներն անվանել է բժշկական ահաբեկություն։

Նրա խոսքով՝ Իրանը առողջապահության ուժեղ համակարգ ունի, սակայն Միացյալ Նահանգների կողմից  հանապետության ֆինանսական աղբյուրների ապօրինի արգելափակումը անհնար է դարձնում դեղորայքի և բուժսարքավորումների ձեռքբերումը,ինչը մարդասիրական աղետի է հասցնում։

Զարիֆը նշել է, որ Միացյալ Նահանգները Իրանի նկատմամբ «տարատեսակ տնտեսական և բժշկական ահաբեկություն է» կիրառում։ «Նման գործողությունները իրավունքի տեսակետից ոչ միայն ահաբեկություն են Իրանի, այլև ողջ մարդկության և աշխարհի հանրության հանդեպ,- շեշտել է արտգործնախարարը։- Այս գերզգայուն իրավիճակում միակ օգտակար բանը, որ կարող է անել Ամերիկան՝ կորոնավիրուսի դեմ Իրանի պայքարը չխանգարելն է և միջազգային օգնությանը չխոչընդոտելը»։

«Այժմ ժամանակն է, որ միջազգային հանրությունը լսելի դարձնի իր ձայնը, օգնի Իրանին՝ դադարեցնելու տնտեսական, բժշկական և դեղորայքային ահաբեկությունը»,- եզրափակել է Իրանի ԱԳ նախարարը։

Փոխանցում է tass.ru-ն։