30.03.2020 19:27

Covid-19-ով վարակված Մոնակոյի իշխանը ապաքինվում է

Covid-19-ով վարակված Մոնակոյի իշխանը ապաքինվում է

Մոնակոյի Ալբեր II իշխանը, որի մոտ ավելի վաղ կորոնավիրուս էր հայտնաբերվել, իրեն լավ է զգում։

«Ես ավելի ու ավելի լավ եմ զգում, սկսում եմ լույս տեսնել թունելի վերջում»,- TF1 հեռուստաալիքի եթերում ասել է Մոնակոյի իշխանը։ Նա հավելել է, թե «նախկինի պես՝ մի քիչ հազում եմ, բայց հիմնականում ինձ լավ եմ զգում»։

Ալբեր II-ը նշել է, որ մտքով անգամ չի անցել թաքցնել կորոնավիրուսի թեստի դրական արդյունքը։

Նա պետության առաջին առաջնորդն էր, որ հայտարարեց, որ վարակվել է կորոնավիրուսով։

Փոխանցում է Interfax-ը։