31.03.2020 12:00

Թրամփը չի վստահում մամուլին

Թրամփը չի վստահում մամուլին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թերահավատորեն է վերաբերվում The Washington Post թերթի այն պնդումներին, թե Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը, իբր, տեղեկատվական կամպանիաներ են անցկացնում, որոնց շրջանակներում ամերիկյան կողմին մեղադրում են նոր կորոնավիրուսի տարածման մեջ։

Այդ մասին ԱՄՆ առաջնորդը հայտարարել է երկուշաբթի Fox News հեռուստաալիքի եթերում։

Ի պատասխան լրագրողի հարցին՝ Թրամփն ասել է․

«Նախ, դուք չգիտեք, թե ինչ են անում այդ երկրները։ Եթե դուք դա կարդում եք The Washington Post-ում, ապա դրան պետք չէ հավատալ։ Ես այնքան էլ չեմ հավատում The Washington Post-ին։ Որոշ հրապարակումներ լրիվ սուտ են։ ․․․ Նրանք (նկատի ունի թերթը) ամեն ինչ անում են՝ գործող նախագահին վարկաբեկելու համար»։ Ապա հավելել է, որ չի վստահում նաև The New York Times-ի հրապարակումներին։

Փոխանցում է tass.ru-ն։