31.03.2020 14:12

Առաջիկայում ՀՀ-ն ձեռք կբերի 100 շնչառական ապարատ, 60 հազար թեստ

Առաջիկայում ՀՀ-ն ձեռք կբերի 100 շնչառական ապարատ, 60 հազար թեստ

Առաջիկա օրերին Հայաստանի առողջապահական համակարգը համալրվելու է նոր սարքավորումներով, մասնավորապես, 100 շնչառական ապարատներով, 60 հազար թեստերով, այլ պարագաներով՝ դիմակներով, բժշկական հատուկ հագուստով, ակնոցներով և այլն:

Այդ մասին հայտարարել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր կառավարությունում տեղի ուեցած Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստի ժամանակ:

Նիստում քննարկվել են նաեւ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելուն ուղղված քայլերին, համաճարակաբանական խնդրի կառավարելիությանը, տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումներին վերաբերող հարցեր:

Ամփոփելով՝ վարչապետը հանձնարարել է ներկայացնել համապատասխան որոշման նախագիծ՝ հաշվի առնելով քննարկման ընթացքում ներկայացված առաջարկություններն ու դիտարկումները: