31.03.2020 15:09

Էրդողանը յոթ ամսվա աշխատավարձը նվիրաբերել է կորոնավիրուսի դեմ պայքարին

Էրդողանը յոթ ամսվա աշխատավարձը նվիրաբերել է կորոնավիրուսի դեմ պայքարին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը յոթ ամսվա աշխատավարձը նվիրաբերել է երկրում կորոնավիրուսի դեմ պայքարին, հաղորդել է թուրքական NTV հեռուստաալիքը՝ հղում անելով մամուլի ասուլիսում պետության ղեկավարի հայտարարությանը։

Էրդողանը հայտարարել է, որ կորոնավիրուսի համավարակից տուժածներին օգնելու նպատակով բարեգործական կամպանիա է սկսվում։ Նրա խոսքով՝ երկրի նախարարները նույնպես այդ նպատակով գումարներ են նվիրաբերել։

Փոխանցում է gazeta.ru-ն։