31.03.2020 16:05

ՄԻ-5 հակահետախուզության նոր ղեկավարը համակարգել է Սկրիպալների գործը

ՄԻ-5 հակահետախուզության նոր ղեկավարը համակարգել է Սկրիպալների գործը

Բրիտանիայի ՄԻ-5 հակահետախուզության նոր ղեկավար է նշանակվել Քեն Մակքալումը, որն զբաղեցնում էր ծառայության նախկին ղեկավարի տեղակալի պաշտոնը։

Հետախուզության 25-ամյա ստաժ ունեցող սպան ղեկավարել է ՀԳՎ նախկին սպա Սերգեյ Սկրիպալի նկատմամբ կատարված մահափորձի հետաքննությունը։

Մակքալումը նաև զբաղվել է Հյուսիսային Իռլանդիայում ահաբեկչության դիմակայությամբ, 2012 թ․ Լոնդոնում օլիմպիական խաղերի անվտանգությամբ, կիբեռսպառնալիքների դեմ պայքարով։

Նոր նշանակման մասին հայտարարել է Բրիտանիայի ներքին գործերի նախարար Փրիթի Փաթելը։

ՄԻ-5-ը հիմնադրվել է 1909 թ․, Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին գերմանական հետախուզությանը դիմակայելու համար։ Հատուկ ծառայությունն զբաղվում է հակահետախուզությամբ և ահաբեկչության դեմ պայքարով։

Փոխանցում է BBC-ն։