31.03.2020 16:35

ԳԴՀ -ն և Ֆրանսիան կոչ են անում զինադադար հայտարարել Դոնբասում

ԳԴՀ -ն և Ֆրանսիան կոչ են անում զինադադար հայտարարել Դոնբասում

Ուկրաինայի արևելքում հակամարտության կողմերը նոր կորոնավիրուսի տարածման ֆոնին պետք է վայր դնեն զենքը և այդպիսով միանան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գութերիշի կոչին։

Այդ մասին ասվում է Ֆրանսիայի և Գերմանիայի ԱԳՆ համատեղ հայտարարության մեջ, որը տարածվել է երկուշաբթի։

Մարտի 23-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գութերիշը նշել էր, որ անհրաժեշտ է անհապաղ և լիովին դադարեցնել կրակը մոլորակի բոլոր մասերում։

Փոխանցում է tass.ru-ն։