31.03.2020 17:39

Առնվազն 10 օրով երկարաձգվում են խստացված սահմանափակումները. Արմենպրես

Առնվազն 10 օրով երկարաձգվում են խստացված սահմանափակումները. Արմենպրես

Հայաստանում ևս 10 օրով երկարաձգվում են խստացված սահմանափակումները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում ուղիղ հեռարձակման ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:  «Ստիպված ենք առնվազն 10 օրով երկարեցնել խստացված սահմանափակումները։ Վիճակագրությունը մեզ անհանգստացնում է: Կա երկու նեգատիվ սահման, մեկը խուճապարահ լինելն է, մյուսն իրավիճակին շատ հանգիստ վերաբերվելն է: Մենք խուճապի մատնվելու ռիսկ ունեինք, սակայն հաջողվեց կառավարել: Կարծես, այլ ծայրահեղության մեջ ենք մտնում, այն է՝ շատ հանգիստ ենք վերաբերվում իրավիճակին: Շատերը մտածում են, որ կորոնավիրուսն իրենց չի հասնի: Շատ կուզենայի կիսել ձեր լավատեսությունը: Եթե հոգ չտանենք մեր մասին, արտակարգ միջոցներ չձեռնարկենք, ապա կորոնավիրուսը մեզ կհասնի շատ արագ: Կար վարկած, թե շատ շատերն են վարակվելու: Մենք խնդիր ունենք, որ այդ պրոցեսը լինի մաքսիմալ կառավարելի, այսինքն, այնպես չլինի, որ այնքան շատանան դեպքերը, որ առողջապահական համակարագը կաթվածահար լինի: Դրա համար հորդորում ենք մնալ տանը»,- նշել է Փաշինյանը: