31.03.2020 19:08

Համավարակի պայմաններում կտրուկ աճել են ընտանեկան բռնության դեպքերը

Համավարակի պայմաններում կտրուկ աճել են ընտանեկան բռնության դեպքերը

Կորոնավիրուսի համաճարակի սկզբից տարբեր երկրների իշխանությունները քաղաքացիներին կոչ են անում ինքնամեկուսանալ, քանի որ տունը ամենաանվտանգ վայրն է այդ պայմաններում։

Իսկապես, վարակվելու ռիսկը, տնից դուրս չգալու դեպքում, զգալիորեն նվազում է, սակայն ոչ բոլորի համար է տունը «ամենաանվտանգ վայրը» դառնում։

ՄԱԿ-ի՝ կանանց նկատմամբ բռնությունների հարցերով հատուկ զեկուցող Դուբրավկա Սիմոնովիչը հայտարարել է, որ կարանտինի պատճառով կարող է աճել ընտանեկան բռնության դեպքերի թիվը, և իշխանություններին կոչ է արել լրացուցիչ միջոցներ ձեռք առնել բռնությունների զոհերին պաշտպանելու ուղղությամբ

Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավարը, օրինակ, հաղորդել է, որ երկու շաբաթ առաջ հայտարարված կարանտինի ընթացքում երկրում 30 %-ով աճել են ընտանեկան բռնության դեպքերը։ Միայն Փարիզում այդ թիվը մեծացել է 36 %-ով։

Ֆրանսիայում ամեն տարի ընտանեկան բռնության զոհ է դառնում առնվազն 220 հազար կին։ Դա Եվրոպայում ամենաբարձր ցուցանիշն է։ Պաշտոնական տվյալներով՝ յուրաքանչյուր երեք օրը մեկ նախկին կամ ներկա զուգընկերոջ ձեռքով մահանում է մեկ կին։

Չինաստանում ևս ընտանեկան բռնությունները շատացել են։ Համաճարակի ընթացքում, բռնության զոհերին օգնություն ցուցաբերող կազմակերպության տվյալներով, դիմումները ավելացել են կրկնակի։

Փոխանցում է tass.ru-ն։