31.03.2020 20:10

ԱՄՆ-ում ստուգվել է ավելի քան մեկ միլիոն մարդ

ԱՄՆ-ում ստուգվել է ավելի քան մեկ միլիոն մարդ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրում ավելի քան մեկ միլիոն ամերիկացիներ կորոնավիրուսի թեստավորում են անցել։ Նրա խոսքն է մեջբերել Reuters-ը։

Թրամփը նաև դիմել է երկրի քաղաքացիներին և կոչ է արել չխախտել սոցիալական հեռավարությունը ապրիլ ամսվա ընթացքում՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար։

«Մեզնից յուրաքանչյուրը պետք է իր դերը կատարի այս պատերազմում հաղթելու համար։ Յուրաքանչյուր քաղաքացի, ընտանիք, բիզնես կարող է իր ավանդն ունենալ վիրուսի դեմ պայքարում»,- նշել է Թրամփը։

Նրա խոսքով՝ առաջիկա ամիսը ծանր կլինի, բայց նաև՝ շատ կարևոր։

Վերջին տվյալներով՝ ԱՄՆ-ում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվածության ավելի քան 150 հազար դեպք, մահացածության թիվն անցնում է 2,8 հազարից։

Փոխանցում է gazeta.ru-ն։