01.04.2020 09:33

Աթլետիկայի 2021թ․ աշխարհի առաջնությունը մեկ տարով հետաձգվեց

Աթլետիկայի 2021թ․ աշխարհի առաջնությունը մեկ տարով հետաձգվեց

Աթլետիկայի միջազգային ֆեդերացիան հայտարարել է կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով Տոկիոյի Օլիմպիական խաղերի հետաձգման պատճառով 2021թ․ աշխարհի առաջնությունը մեկ տարով հետաձգելու մասին, հաղորդում է կազմակերպության պաշտոնական կայքը։

Աթլետիկոյի միջազգային ֆեդերացիան կողմ է Օլիմպիական խաղերի հետաձգմանը։ Տոկիոյի Օլիմպիական խաղերը տեղի կունենան 2021թ․ հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը։

2021թ․ օգոստոսի 6-15-ը նախատեսված էր աթլետիկայի աշխարհի առաջնությունը ԱՄՆ-ի Օրեգոն նահանգի Յուջին քաղաքում։

Երկու տարին մեկ անցկացվող աթլետիկայի աշխարհի առաջնությունները  չեն անցկացվում օլիմպիական տարում։