01.04.2020 10:30

«Մարսելի» նախկին նախագահը մահացել է կորոնավիրուսից

 «Մարսելի» նախկին նախագահը մահացել է կորոնավիրուսից

Ֆրանսիական «Մարսելի» նախկին նախագահ, 68-ամյա սենեգալցի Պապե Դիուֆը մահացել է կորոնավիրուսից, հաղորդում է La Provence-ը։

Մարտի 30-ին Դիուֆը ծանր վիճակում տեղափոխվել էր Սենեգալի մայրաքաղաք Դաքարի հիվանդանոցներից մեկը։

Դիուֆը «Մարսելի» նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2005-2009 թվականներին։ Դրանից առաջ նա եղել է մարզական լրագրող եւ ֆուտբոլային գործակալ։