01.04.2020 11:00

Պրեմիեր լիգան կարող է վերսկսվել մայիսի սկզբին

Պրեմիեր լիգան կարող է վերսկսվել մայիսի սկզբին

Անգլիայի Պրեմիեր լիգայի ղեկավարությունը տարբերակներ է քննարկում մրցաշրջանը վերսկսելու համար, տեղեկացնում է Daily Mail-ը:

Մրցաշարի կազմակերպիչներն այս պահին քննարկում են մրցաշրջանը մայիսի սկզբին վերսկսելու հնարավորությունը, որը թույլ կտա արդեն հունիսի վերջին ավարտել մրցաշրջանը:

Պրեմյեր լիգայի վերսկսման վերաբերյալ վերջնական որոշում կընդունվի ապրիլի 3-ին:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Եվրոպայի առաջատար ֆուտբոլային առաջնությունները դադարեցված են, իսկ ֆուտբոլիստները՝ ինքնամեկուսացած: