01.04.2020 12:00

«Տոտենհեմը» բոլոր աշխատակիցներին ուղարկել է արձակուրդ

«Տոտենհեմը» բոլոր աշխատակիցներին ուղարկել է արձակուրդ

Լոնդոնի «Տոտենհեմի» ղեկավարությունը որոշել է բոլոր աշխատակիցներին ուղարկել արձակուրդ, հաղորդում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։ «Տոտենհեմն» ունի 550 աշխատակից։

Ապրիլ, մայիսին աշխատակիցների աշխատավարձը կկրճատվի 20 տոկոսով։ Որոշումը չի առնչվում ֆուտբոլիստներին։

Հարկադիր արձակուրդի պատճառը կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով առաջացած ճգնաժամն է, մրցաշրջանի դադարեցումն ու եկամուտի կրճատումը։