01.04.2020 12:30

«Ռոման» ցանկանում է ձեռք բերել «Պորտուի» հարձակվողին

«Ռոման» ցանկանում է ձեռք բերել «Պորտուի» հարձակվողին

Իտալական «Ռոման» ցանկանում է ձեռք բերել պորտուգալական «Պորտուի» 29-ամյա հարձակվող Տիկինյոյին, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։

Հռոմեական թիմի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան ու մարզական տնօրեն Ջանլուկա Պետրակին արդեն հավանություն են տվել բրազիլացի ֆուտբոլիստի ձեռքբերմանը եւ կսկսեն բանակցությունները։

Տիկինյոյի պայմանագիրը «Պորտուի» հետ նախատեսված է մինչեւ 2021թ․ հունիս, եւ ակումբը չի խոչընդոտի տրանսֆերին, որը գնահատվում է 12-15 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում Տիկինյոն մասնակցել է 38 հանդիպման, խփել 16 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։