01.04.2020 13:00

ՈւԵՖԱ-ն որակազրկել է «Բորուսիայի» կիսապաշտպան Էմրե Ջանին

ՈւԵՖԱ-ն որակազրկել է «Բորուսիայի» կիսապաշտպան Էմրե Ջանին

ՈւԵՖԱ-ն որակազրկել է Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Էմրե Ջանին երկու խաղով, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը։

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպման 88-րդ րոպեին Ջանը խախտել էր կանոնները փարիզյան թիմի բրազիլացի հարձակվող Նեյմարի նկատմամբ։ Դրանից հետո ֆուտբոլիստները վիճել էին, Ջանը հրել էր Նեյմարին, որն ընկել էր խոտածածկին։ Ջանը հեռացվել էր։

Հիշեցնենք, որ պատասխան խաղում ՊՍԺ-ն հաղթել է 2։0 հաշվով եւ դուրս եկել քառորդ եզրափակիչ։ Առաջին խաղում «Բորուսիան» տանը հաղթել էր 2։1 հաշվով։