01.04.2020 13:30

Ռոջերսը ցանկանում է «Լեսթերում» տեսնել Կոուտինյոյին

Ռոջերսը ցանկանում է «Լեսթերում» տեսնել Կոուտինյոյին

Անգլիական «Լեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը ցանկանում է իր ղեկավարած թիմում տեսնել կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպո Կոուտինյոյին, որը վարձակալությամբ հանդես է գալիս Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայում», հաղորդում է Sport.es-ը։

Ռոջերսը Կոուտինյոյի հետ աշխատել է «Լիվերպուլում»։ Սպասվում է, որ հաջող բանակցությունների դեպքում, 27-ամյա ֆուտբոլիստը վարձակալությամբ հանդես կգա «Լեսթերում», որը չունի հնարավորություն գնել տրանսֆերը։

2018թ․ հունվարին «Բարսելոնան» «Լիվերպուլին» Կոուտինյոյի համար վճարել է 145 միլիոն եվրո։