01.04.2020 14:12

Արցախ. Նախագահական ընտրությունների 2-րդ փուլ, ԱԺ է անցել 5 քաղաքական ուժ

Արցախ. Նախագահական ընտրությունների 2-րդ փուլ, ԱԺ է անցել 5 քաղաքական ուժ

Երեկ Արցախում միաժամանակ տեղի են ունեցել համապետական երկու` նախագահի եւ ԱԺ ընտրություններ: Քիչ առաջ ԼՂՀ ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը ներկայացրել է ընտրությունների նախնական արդյունքները:

Նախագահական ընտրություններ. 

Ընտրողների ընդհանուր թիվը` 104 հազար 348

Քվեարկությանը մասնակցածների թիվը` 76 հազար 728 կամ 73.5 տոկոս

Նախագահի թեկնածուների ստացած քվեները` տոկոսներով

Բալայան Քրիստին- 0.3

Բալասանյան Վիտալի- 14.7

Ամիրյան Սերգեյ -0.2

 Բաբայան Դավիթ- 0.8

Լալայան Բելլա- 0.2

Հարությունյան Արայիկ - 49.26

Խանումյան Հայկ- 1.3

Իշխանյան Դավիթ- 2.56

Բադասյան Վահան- 1

Մայիլյան Մասիս - 26.4

Ղուլյան Աշոտ- 2.3

Իսրայելյան Ռուսլան - 0.5

Դադայան Աշոտ - 0.3

 Պողոսյան Մելսիկ- 0.2

Այսպիսով, թեկնածուներից ոչ մեկը չի հաղթահարել անհրաժեշտ 50 տոկոս + 1 ձայնը, ինչը նշանակում է, որ պետք է անցկացվի երկրորդ փուլ:

Նախագահական երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 14-ին, որին կմասնակցեն Արայիկ Հարությունյանը եւ Մասիս Մայիլյանը:

 

 Ազգային Ժողովի ընտրություններ.

 

Ընտրողների թիվը` 104 հազար 350  

Մասնակիցների թիվը 76 հազար 712, կամ 73.5 տոկոս 

Քվեարկության արդյունքները` տոկոսներով.  

Ազգային Վերածնունդ կուսակցություն- 3.2

Միասնական հայրենիք կուսակցություն- 23.63

Անկախության սերունդ կուսակցություն- 0.9

ՀՅԴ - 6.4

Արցախի հեղափոխական կուսակցություն- 2.26

«Ազատ հայրենիք»- ՔՄԴ դաշինք - 40.4

Արցախի Արդարություն կուսակցություն- 7.9

ԱԺԿ - 5.81

Միացյալ Հայաստան կուսակցություն- 1.3

Արցախի պահպանողական կուսակցություն - 2.87

Կոմկուս - 0.65

«Նոր Արցախ» կուսակցությունների դաշինք - 4.5  

Նշենք, որ օրենքով ընտրված են համարվում` 5 տոկոսի շեմը հաղթահարած կուսակցությունները եւ 7 տոկոսի շեմը հաղթահարած դաշինքները:

Այսիպիսով, Արցախի ԱԺ են անցել 5 քաղաքական ուժեր.  


1․ «Ազատ հայրենիք»- ՔՄԴ կուսակցությունների դաշինքը (Արայիկ Հարությունյանի ղեկավարած կուսակցությունը)

2․ Միասնական հայրենիք կուսակցությունը (Սամվել Բաբայանի կուսակցությունը)

3․ Արցախի «Արդարություն» կուսակցությունը (ընտրական ցուցակը գլխավորում է Վիտալի Բալասանյանը)

4․ ՀՅԴ-ն  

5․ ԱԺԿ-ն (Աշոտ Ղուլյանի կուսակցությունը):  

Մանդատների բաշխվածության թիվը կհրապարակվի 7 օր անց: